Լավրովը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան՝ բանակցություններ վարելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահի հետ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Թեհրան ժամանելուց հետո նա հանդիպել է Ռաիսիի հետ, գրում է Mehr-ը։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Լավրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման հնարավորությունը։