Անդրեա Վիկտորինի՞նն է Գագիկ Ջհանգիրյանի վզին դնողը․ Politik.am
Politik.am-ը գրում է․ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունն այլևս պատրանքներ չթողեց Նիկոլ Փաշինյանի իշխանության որակների հետ կապված։ Հիմա արդեն ուղտին էլ հասկանալի է, որ Հայաստանում չկա դատարանների անկախություն։ Դատարանները հայտնվել են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձեռքում։
Հրապարակված ձայնագրությունը բազմաթիվ հանցավոր դրվագների բացահայտում էր, բայց կա մի հատված, որն ամենաքննարկվողը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ուժերի համար։ Նախ, Ջհանգիրյանը հայտարարում է, որ իր նպատակն է թույլ չտալ 2021 թվականի ընտրություններին (խոսակցությունը ձայնագրվել է 2021 թվականի փետրվարին) Ռոբերտ Քոչարյանին հաղթել և դրա համար Վարդազարյանը պետք է հեռանա, որպեսզի նրա փոխարեն ԲԴԽ նախագահի պաշտոնը ինքը զբաղեցնի։ Հետո Ջհանգիրյանը ակնարկում է, որ Փաշինյանն այլևս չի կարող սպասել, քանի որ իրենից էլ պահանջում են և հրահանգը այլ տեղից է եկել։ Ջհանգիրյանը պնդում է, որ իր վզին դրել են։ Սահմանադրությամբ Հայաստանում Փաշինյանի զբաղեցրած պաշտոնից մեծ լիազորություններ ունեցող պաշտոնյա չկա, ուստի մնում է մեկ տարբերակ՝ Փաշինյանին հրահանգում են դրսից։
Փաշինյանին դրսից կարող են հրահանգել կամ ռուսները, կամ հավաքական Արևմուտքը (ընտրություններին ակտիվ էր ԵՄ պատվիրակությունը, որի դիտորդները գնահատում են նաև ընտրությունները)։ Ռուսները միանշանակ չէին ցանկանա, որ Ջհանգիրյանը նշանակվի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար ու անի ամեն բան, որպեսզի Քոչարյանի թիմը չհաղթի։ Այս դեպքում մնում է Արևմուտքը՝ ԵՄ դեմքով։ Բոլորի համար է հասկանալի, որ հենց Արևմուտքն էր շահագրգռված, որ Ռոբերտ Քոչարյանը չհաղթի, քանի որ նրա հաղթանակով Փաշինյանով սկսված հակահայ խաղը ավարտվելու էր։
Ըստ ամենայնի, հենց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով Գագիկ Ջհանգիրյանի վզին դնողը։ Այս հանգամանքը հատկապես բացատրում է ԵՄ դեսպանի լռությունը։ Անդրեա Վիկտորինին լռում է նույնիսկ ամենաղմկոտ հանցագործույթունների դեպքում, ավելին, իր հրապարակային խոսքում հաճախ թևութիկունք է կանգնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Հավաքական արևմուտքը 2021-ին իր նպատակին հասել է և կեղծիքների ու հանցագործությունների աջակցելով կասեցրել է նախագահ Քոչարյանի հաղթանակը ու բնական է, որ հիմա իրեն տանուտեր է զգում։