Նիկոլիզմի դեմ է պետք պայքարել, ոչ թե զբաղվել եսիմ ինչով

Էս թեմայով շատ չեմ սիրում ծավալվել, բայց պետք է արձանագրենք մի քանի փաստ ու անցնենք առաջ:

Մեր բոլորի գլխավոր նպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը: 2018 թվականը նախապես պլանավորած պրոցես էր, բայց դրա մեջ մեղադրել ՀՀ երրորդ նախագահին այսպես ասած կազմակերպման մեջ՝ մեղմ ասած լուրջ չէ:

Այն պահին, երբ Փաշինյանը մտնում էր օրինակ ռադիոտուն, իր կողքին մոտավորապես այնքան մարդ կար, որքան առավոտները մեր ցանկացած ակցիայի ժամանակ:

Բոլորս հիշում ենք, թե ինչպես լցվեց հրապարակը, ովքեր էին այնտեղ և քանի վեկտոր էր միացել այդ պայքարին: Այլ կերպ ասած՝ Все в сборе:

Հիմա եթե սկսենք հիշել, թե ով որտեղ էր 2018 թվականին, ապա հեչ լավ արդյունքների չենք գա: Եթե նպատակը Փաշինյանին հեռացնելն է, ապա պետք է մտածել իրեն հեռացնելու մասին, այլ ոչ թե ինչ-որ սցենարներ գծել ու փորձել իրեն քցել մեկի ջեբը:

Նիկոլը 30 տարվա ընդհանուր սխալների, փոքր պետություն լինելով հանդերձ խոցելի լինելու և շատ այլ պրոցեսների հետևանք է: Նիկոլը չէ անգամ, նիկոլիզմը: Դրա դեմ է պետք պայքարել, այլ ոչ թե զբաղվել եսիմ ինչով…:

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից