Վաշինգտոնը անմիջական կապի մեջ է Մոսկվայի հետ ԱՄՆ վարձկանների հարցով

Վաշինգտոնը ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի իշխանությունների հետ Ուկրաինայում կալանավորված ամերիկացի վարձկանների հարցով, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք ուղիղ կապի մեջ ենք Ռուսաստանի իշխանությունների հետ՝ կապված Ուկրաինայում կալանավորված ամերիկացիների հետ»,- Փրայսի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես Ռուսաստանից տեղեկատվություն է պահանջել ձերբակալվածների վերաբերյալ։

«Մենք ոչ մի պաշտոնական պատասխան չենք ստացել, բացի այն, ինչ հնչեցրել են Ռուսաստանի ներկայացուցիչները հրապարակային հարցազրույցներում»,- ասել է Փրայսը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունիսի 20-ին ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ձերբակալված ամերիկացի վարձկանները «հաջողության զինվորներ են», որոնք մասնակցել են ռուս զինվորականների դեմ մարտերին։ Նրա խոսքով՝ իրենք չեն կարող հույս դնել Ժնևի կոնվենցիայի պաշտպանության վրա։ Նրանք կարող են դատապարտվել մահապատժի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։