Բայդենը Ռուսաստանից և Եվրոպայից «գոյատևման խաղ» է ակնկալում Ուկրաինայի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարող է դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև տոկունության մրցակցություն։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես իսկապես կարծում եմ, որ ինչ-որ պահի գոյատևման խաղ կլինի, ինչը ռուսները կկարողանան դիմակայել, և ինչին պատրաստ կլինի դիմակայել Եվրոպան», – լրագրողներին ասել է նա:

Բայդենը հավելել է, որ այդ հայեցակետը կքննարկվի Իսպանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Նա նաև նշել է, որ չի վախենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության նկատմամբ Արևմուտքի ընդհանուր մոտեցման «ճաքերից»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։