Էս ինչքան շատ են ազգի «փրկիչները», մեծ հերթ ա գոյանում

Էս ինչքան շատ են ազգի «փրկիչները», մեծ հերթ ա գոյանում։

Հատկանշականը այն է, որ 2018թ իրադարձություններին որևէ «փրկիչ» չի ուզում քաղաքական գնահատական տալ, դրա մասին աշխատում են չխոսեն,այնինչ հակառակը պետք է սկսեն 2018թ և պատասխանեն մի հարցի որտեղ էին իրենք 2018թ ապրիլին:

Հետո պետք է պարզ հայերենով մի հոդաբաշխ նախադասություն կազմեն ասելով 2018թ լավ բան էր, թե վատ:

Իսկ եթե դա չի արվում և չի ասում դրա համար կա ընդամենը մեկ պատճառ նրանք այդ ժամանակ պետք է ընդունեն նաև, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ պետք է համախմբվել, և որ էս մեր բազմաչարչար երկիրը էքսպերիմենտալ հիմնարկություն չի, որ ամեն մեկը իրա իբր գծած սցենարով փրկի երկիրը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից