Լիտվայի մտավախությունները Կալինինգրադի հարցում․ ռազմական փորձագետի կարծիքը

Լիտվան չի փորձի արգելափակել Ռուսաստանի ծովային տարանցումը Կալինինգրադ, քանի որ դա հավասարազոր կլինի պատերազմի հայտարարմանը, «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտնել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

«Բոլոր դեպքերում նրանք դեռևս չեն փակում Բալթիկայի ծովային ճանապարհը, և դժվար թե ընդհանրապես դիմեն այդ քայլին, քանի որ դա իրականում կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին», – ասել է Լեոնկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը տնտեսական շատ լծակներ ունի Լիտվայի վրա ազդելու։ Փորձագետը կարծում է, որ դրանք պետք է ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից ընդունել, քանի որ այս դեպքում դրանց ազդեցությունը շոկ կլինի Վիլնյուսի համար։

«Կարծում եմ, որ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ այս սադրանքը կազմակերպած Լիտվան դեռևս կնահանջի այն բանից հետո, երբ մենք գործի դնենք դիվանագիտական ​​և տնտեսական լծակներ»,- հավելել է Լեոնկովը։

Անցած շաբաթ Լիտվայի երկաթուղիները ծանուցել են Կալինինգրադի երկաթուղիներին հունիսի 18-ից ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցման դադարեցման մասին։ Տարածաշրջանի նահանգապետ Անտոն Ալիխանովն ընդգծել է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը կզբաղվի նոր բեռներով։ Նավթամթերքի տարանցումը շարունակվում է, այն չի սահմանափակվում մինչև օգոստոսի 10-ը։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Լիտվայի իշխանությունների որոշումը անօրինական և աննախադեպ է անվանել, որին կհետևի պատասխան։