ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, կժամանի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Լավրովն Իրան է մեկնում Էբրահիմ Ռաիսիի հրավերով:

Սա Լավրովի առաջին այցն է Իրան՝ ԻԻՀ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում:

Նախորդ անգամ, ՌԴ ԱԳ նախարարը Թեհրան էր մեկնել 2021 թվականի ապրիլի 13-ին՝ նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրավերով։