ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում

Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:  Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը: Տեղեկությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Եվրոպական խորհրդին Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել էր Եվրահանձնաժողովի այդ որոշումը՝ ասելով, որ դա առաջին քայլն է դեպի ԵՄ անդամակցում: