Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը Երևանում բնակարան է ստացել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին անհատույց օտարվել է (նվիրվել է) 90 քմ ընդհանուր մակերեսով բնակարան։ Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 21-ին՝ Երևանի ավագանու նիստում։