Խորհրդարանում ո՞վ կփոխարինի Արթուր Վանեցյանին

Մանդատը վայր դրած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ Սակայն նա մանդատ կվերցի, թե  ոչ, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության մեջ ընդգրկված էին յոթ պատգամավորներ։  Սակայն 2021 թ․ դեկտեմբերին 10-ին Իշխան Զաքարյանը խմբակցությունից դուրս գալու որոշում կայացրեց։ Նա գործում է որպես անկախ պատգամավոր։