Ուկրաինայի ճգնաժամը կձգձգվի. Արևմուտքը երբեք չի կարողանա վերականգնել Մոսկվայի վստահությունը. Պեսկով

Ուկրաինայի ճգնաժամը կձգձգվի, և արևմտյան երկրները երբեք չեն կարողանա վերականգնել Մոսկվայի վստահությունը, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը MSNBC-ին տված հարցազրույցում։

«Այո, դա կլինի ձգձգվող ճգնաժամ, բայց մենք այլևս երբեք չենք վստահի Արևմուտքին»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։