Եվրոպայում խոստովանել են, որ մինչև ձմեռ չեն կարող լցնել գազապահեստարանները

Եվրոպան չի կարողանա լցնել գազի պահեստները մինչև ձմեռ առանց լրացուցիչ միջոցների, ասել է Նիդեռլանդների կլիմայի և էներգետիկայի նախարար Ռոբ Յեթենը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից Եվրոպա գազի ընդհանուր մատակարարումը արագորեն նվազում է, ինչը նշանակում է, որ առանց լրացուցիչ միջոցների այլևս հնարավոր չէ երաշխավորել, որ Եվրոպայում և Նիդեռլանդներում մենք կկարողանանք լցնել գազի պահեստարանները այնքան, որ պատրաստվենք ձմռանը», – նախարարի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Յեթենը հավելել է, որ Նիդեռլանդներն ակտիվորեն միջոցներ է ձեռնարկում ձմեռային շրջանին նախապատրաստվելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։