Ուկրաինայի և Դոնբասի վտանգավոր շրջաններից ևս 21,6 հազար մարդ տարհանվել է

Եվս 21600 մարդ, այդ թվում՝ 3300 երեխա, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից տարհանվել է Ռուսաստան՝ առանց Կիևի մասնակցության, հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում, առանց ուկրաինական կողմի մասնակցության, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 21662 մարդ, այդ թվում՝ 3312 երեխա։ Հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր ՌԴ է տարհանվել 1 մլն 980 հազար 826 մարդ, որից 314 318-ը երեխաներ»,- «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ճեպազրույցում ասել է Միզինցևը։

Նրա խոսքով՝ ՌԴ պետական սահմանը հատել է 299 388 միավոր անձնական տրանսպորտային միջոց, որից 4189-ը՝ մեկ օրում։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդների կոչի, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։

Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։