ԲԴԽ-ն դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները

Irakanum.am-ի տեղեկություններով ԲԴԽ-ն քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանը որոշումից տեղյակ չէր, բայց մեզ հետ զրույցում ասաց, որ սպասելի էր։

Հարցին, թե պատճառն այսօրվա ձայնագրությունն էր, Վարդազարյանն ասաց. «Պատվերն է այդպիսին եղել»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։