Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)

Ընդդիմությունը կոչ է անում շտապ հավաքվել Ֆրանսիայի հրապարակում՝ Արամ Խաչատրյանի արձանի կողմից։

«Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր: Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք: Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել: Կհանդիպենք ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտ»,- գրված է հայտարարության մեջ։