Փորձագետը կանխատեսել է Ռուսաստանի արձագանքը Կալինինգրադը գրավելու ՆԱՏՕ-ի փորձերին

Կալինինգրադի շրջան ներխուժելու ՆԱՏՕ-ի հիպոթետիկ փորձերը կարող են դրդել Ռուսաստանին միջուկային զենք կիրառել, «Ուկրաինա.ռու»-ին տված հարցազրույցում ենթադրում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Բալթյան երկրներում զինված հակամարտության հավանականությունն այնքան էլ մեծ չէ, բայց կա։

«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի Լեհաստանը կսրի իրավիճակը Կալինինգրադի շրջանի հետ սահմանին, բայց մենք պետք է հասկանանք, որ եթե Ռուսաստանը թեկուզ փոքր կասկած ունենա, որ Կալինինգրադը կգրավեն ՆԱՏՕ-ի երկրները, ապա Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի և կստեղծի ցամաքային միջանցք Լիտվայի տարածքով, եթե Արևմուտքը պատրաստ է դրան, ապա թող սրի իրավիճակը»,- ​​ասել է Եվսեևը։

Վերլուծաբանը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության արդյունավետությունը կհանգեցնի նրան, որ ռուսական բանակի հետ ռազմական գործողությունների մեջ մտնելու Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկությունը կնվազի։