Տոյվո Կլաարը Ալիևի ո՞ր խոսքից է խոր գոհունակություն ապրել

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթերի» իր միկրոբլոգում խոր գոհունակությունն է հայտնել Բաքվի IX գլոբալ համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի հետ խաղաղություն և համագործակցություն հաստատելու ցանկություն կա:
«Ուրախ եմ կարդալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը GlobalBakuForum-ում. «Հիմա ժամանակն է՝ հաստատել խաղաղություն, հաստատել համագործակցություն» և «անցնել գործնական իրականացմանը»՝ հետևելով Հայաստանի հետ դրական դինամիկային։ ԵՄ-ը վճռականորեն աջակցում է դրան», – գրել է Տոյվո Կլաարը: