ԱՄՆ դեսպանատունը 400 000 դոլար կհատկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև խաղաղության համար

ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Ժողովրդական դիվանագիտության՝ հարթակի 2-ի ծրագրային առաջարկների բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները։ Այս նախաձեռնության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է։ Առաջարկվող ծրագրերը կարող են միտված լինել հետազոտական, կրթական, իրազեկման, վստահության ձևավորման միջոցներին ուղղված նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը:

Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ մինչև 5:

Ընդհանուր ֆինանսավորման չափը՝ մինչև 400.000 ԱՄՆ դոլար: