Ռուսական ֆրեգատը «Կալիբր» հրթիռով հարվածել է ուկրաինական թիրախներին. տեսանյութ

Սևծովյան նավատորմի ֆրեգատը Ուկրաինայի տարածքում չորս «Կալիբր» հրթիռներով հարվածել է թիրախներին:

«Սև ծովի ջրատարածքից Սևծովյան նավատորմի ֆրեգատի անձնակազմը չորս թևավոր «Կալիբր» հրթիռների համազարկային արձակում է իրականացրել նշանակված ցամաքային թիրախների ուղղությամբ», – ասված էպաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ «Կալիբրամներով» հարված է հասցվել Դնեպրոպետրովսկի մարզի Շիրոկայա Դաչա գյուղի շրջանում ուկրաինական զորքերի կառավարման կետին այն պահին, երբ այնտեղ ընթանում էր «Ալեքսանդրիա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբավորման հրամանատարական կազմի աշխատանքային խորհրդակցությունը:

Հարվածի հետևանքով սպանվել են Ուկրաինայի ԶՈւ 50-ից ավելի գեներալներ ու սպաներ։ Բացի այդ, «Կալիբրի» հարվածներով Նիկոլաևում ոչնչացվել է 10 հաուբից Մ777 և մինչև 20 արևմտյան զրահամեքենա, որոնք առաքվել էին Ուկրաինա։