Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում են, թե նախկինում նույնպես սահմանին զոհեր ունենում էինք. Րաֆֆի Ասլանյան

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում են, թե նախկինում նույնպես սահմանին զոհեր ունենում էինք. այո, նախկինում էլ լինում էին զոհեր, բայց ունեինք միասնական հայրենիք, թշնամուն չէինք հանձնել մեր հայրենիքի զգալի մասը, պայքար էր հայրենի ամեն հողակտորի համար, թշնամու խայծը կուլ տալով՝ խաղաղություն չէինք մուրում նրանից, ամեն զոհի դիմաց համարժեք կամ նույնիսկ ավելին էինք պատասխանում՝ հենց նույն պահին կամ առավելագույնը հաջորդ օրը, ինչն ակնհայտ էր նաև թշնամու համացանցային տիրույթի ոռնոցից։

Նախկինում զոհերը վրաններում և անհասկանալի վագոն-տնակներում իրականացվող մարտական հերթապահության պայմաններում չէինք տալիս՝ առանց պատսպարման համար անհրաժեշտ ինժեներական կառույցների։ Կարող եմ ավելին թվել, եթե վստահ լինեմ, որ ի վիճակի եք նույնիսկ այսքանն ընկալելու….

 

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից