Թշնամին կոնկրետ Վարդենիսի ուղղությամբ վարում է հստակ մշակված քաղաքականություն․ Կարեն Հովհաննիսյան

Թշնամու կատարած գործողությունների պատճառով մենք զոհ ունենք։ Ռազմական գործում ամեն մի դետալ կարևոր է։ Թշնամին կոնկրետ Վարդենիսի ուղղությամբ վարում է հստակ մշակված քաղաքականություն։ Այստեղ հաճախ են գործի դնում դիպուկահարներին։ Այսինքն, , եթե կարճ ասեմ, նպատակ ունեն Հայոց բանակի զինվոր, կամ սպա սպшնել։ Այն դեպքում, երբ իրենք գտնվում են իրենց ուզած տեղում, իրենց ոչ մեկ չի հակաճառել, երբ GPS-ով եկել ու իրենց համար սահման են գծել, իսկ հիմա ավելին են ուզում։

Դիպուկահրներով պատերազմը վաղ թե ուշ բերելու է լայնածավալի, եթե այսօր մատների արանքով նայենք, հույսներս դնենք անհայրենիք օլիգարխիայի բարեկամության քարոզին, ապա վաղը այդ նույն օլիգարխն առաջինն է մեզ վաճառելու հանուն իր բիզնեսի․․․ Այնպես որ, թափ տվեք այն նույն քարոզն անող օլիգարխներին և ունեցվածքն ամբողջությամբ նվիրաբերեք նոր դիրքերի կահավորմանը․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից