Ես չե՜մ կարող այսքանից հետո հասկանալ ոստիկաններին, որոնք ապահովում են դավաճանի անվտանգությունը. Աննա Հովներ

Վահագն Խաչատրյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ փաստեց այն, ինչի մասին ընդդիմությունը գոռում է արդեն մեկ տարուց ավելի` ասելով, որ փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Ռուսաստանի նախագահը փաստացի ստեղծել էր այդ հնարավորությունը, սակայն դավաճանը նախընտրեց կապիտուլյանտի կոչում վաստակել և ստորագրեց խայտառակ փաստաթուղթը նոյեմբերի 10-ին:

Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ կլիներ, եթե փաշինյանն ընդուներ Պուտինի առաջարկը.

մենք չէինք ունենա 3000-ից ավելի զոհեր և այդ տղերքն այսօր ողջ առողջ մեր կողքին կլինեին

մենք կունենայինք Հադրութը

մենք կունենայինք Շուշին

մենք կունենայինք Մարտունու և Ասկերանի 25-ից ավելի գյուղեր

մենք կունենայինք Քարվաճառն ամբողջությամբ

Այս ամբողջն` իրեն գերագույն հրամանատար հռչակած դավաճանը կարող էր փրկել, եթե ցանկանար, հասկանում ե՞ք, թե՞`ոչ

Ո՞վ կարող է բերել հիմնավոր պատճառ, թե ինչու՞ նա չգնաց այդ քայլին և մերժեց առաջարկը: Այստեղ չկա այլ պատասխան. կապիտուլյանտը թուրքին խոստացել էր հանձնել Արցախը և վաճառել հողերը:

Ինչպե՞ս կարելի է այսքանը չհասկանալ:

Սա գիտեն բոլորը. թե՜ առողջ մտածելակերպի տեր մարդիկ, թե՜ տարբեր երկրների ղեկավարներ, թե՜ հենց ինքը` կապիտուլյանտը:

Եկեք չմոռանանք, որ նա շատ հանգիստ կանգնեց ու ասաց, որ այո՜, կարող էի կանգնեցնել, զոհեր էլ չլինեին: Ասաց այնքան հանգիստ, կարծես թե խոսքը գնում է ոչ թե 3000 տղերքի, այլ` ինչ որ անշունչ առարկաների մասին:

Ես չե՜մ կարող այսքանից հետո հասկանալ ոստիկաններին, որոնք ապահովում են դավաճանի անվտանգությունը:

Չե՜մ կարող հասկանալ յուրաքանչյուր այն հային, ով դեռ շարունակում է սրան սատարել:

Պայքարը շարունակվում է, գնալու ենք մինչև վերջ: Եվ հավատացած եղեք, որ Հայաստանը մաքրվելու է բոլոր թրքասեր և դավաճան հայերից

Ոչ ոք թող չկասկածի

 

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից