Թուրքիայում դիմորդին միասնական քննության չեն թողել պիրսինգ ունենալու պատճառով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բուհերի ընդունելության միասնական քննության ժամանակ դիմորդ Սելդա Էրենին հոնքին ու շուրթին պիրսինգ ունենալու համար թույլ չեն տվել մտնել միասնական քննության։ Նա ստիպված է եղել գնալ հիվանդանոց ու հանել դրանք իր վրայից։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։

Քննական կենտրոնի անվտանգության աշխատակիցները բոլոր դիմորդներից պահանջել են իրենց վրայից հանել ավելորդ իրերը, համապատասխանաբար, Էրենից էլ պահանջել են պիրսինգները հանել։ Աղջիկը գնացել է հիվանդանոց, հեռացրել դրանք, սակայն երբ վերադարձել է քննության, դռներն արդեն փակ են եղել, քննությունն էլ՝ սկսված։