Ուկրաինան Կիևն է, Ժիտոմիրն ու Չեռնիգովը, մնացածը Ռուսաստան է. Վլադիմիր Պուտին

Կիևը, Ժիտոմիրը, Չեռնիգովը ուկրաինական տարածքներ են. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը նվաճել է Նովոռոսիան Թուրքիայի հետ պատերազմների ժամանակ, Ստալինը վերցրեց Ուկրաինայի արևմուտքը Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Փաստորեն, Ուկրաինան Ռուսաստանին է հասել ընդամենը 3 տարածքով՝ Կիև, Ժիտոմիր, Չեռնիգով։ Մնացածը նա ժառանգել է ավելի ուշ, այդ թվում՝ Լենինից»,- ասել է Վլադիմիր Պուտինը։