Վերջապես ճիշտ նշանակում․ Միհրան Խաչատրյանին գիտեմ վաղուց

Միհրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի նախագահ։

Միհրան Խաչատրյանին գիտեմ վաղուց, 1983 թվականից:

Միշտ եղել է գրագետ մասնագետ, և պահանջկոտ հրամանատար: Ոչ միայն օդանավի, այլև ադմինստրատիվ պաշտոններին` առավել:

Վստահեցնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում է քաղաքացիական ավիացիայի ոլորտային կարգավորումներին, և կարող է կարգավորել իր նախորդի «ձեռքբերումների» հետևանքով ստեղծված իրավիճակը:

Պարտքս եմ համարում նաև տեղեկացնել, որ ցանկացած ոլորտ, իսկ քաղավիացիայի պես բազմաճյուղ ոլորտը հատկապես, մի դերասանի թատրոն չի:

Մի հոգին նույնիսկ իր մաքսիմումի բազմակին ներդնելով, ի վիճակի չի մայնակ շտկի էս իրավիճակը:

Էդ պատճառով կնշեմ 2 շատ կարևոր երևույթի մասին`

  1. Նա իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն, և ոչ մի կողմից չպիտի խոչընդոտվի:
  2. գիտեմ, որ պ-ն Խաչատրյանն ավիացիայի նվիրյալ է, և նույնիսկ առանց աշխատավարձի պատրաատ է օրնիբուն աշխատել:

Բայց առանց թիմի աշխատելը հնարավոր չի: Իսկ ստեղծել երիտասարդ, հեռանկարային մասնագետների թիմ, և, առավել ևս, նրանց պահել հանրային ծառայողի աշխատավարձով, հնարավոր չի:

Այդ իսկ պատճառով նրա իրավասության տակ պիտի լինի խրախուսանքի համակարգ:

Վստահեցնում եմ, որ կխրախուսվի միայն լավ աշխատանքը, այլ ոչ բոլորը և գրաֆիկով:

Ու վերջում`

Կոչ եմ անում, ու խնդրում բոլոր ավիատորներին, որ համախմբվեն Միրան Միրանիչի շուրջը:

Ոնց որ համախմբվեցիք, որ փորձենք մեր աշխատանքով խուսափենք 2020-ի Փետրվարին կայանալիք աուդիտի արդյունքում «սև ցուցակում» հայտնվելուց:

Էն ժամանակ մեզ նպատակաուղղված թույլ չտվեցին դա անել:

Հիմա արդեն նույնիսկ իրենց ստեղծածը աշխատեցնելու համար Հայաստանը պիտի սահմանափակումներից ազատվի:

Համախմբվեք Միրան Միրանիչի շուրջ: Սա եզակի շանսա: Որ էլ երբեք կարողա չլինի:

Ձեզ մոտ էս անգամ կստացվի:

Ու ՊԻՏԻ ՍՏԱՑՎԻ:

Հակառակ դեպքում… չեմ ուզում ասեմ, ինչ… Բոլորդ հասկանում եք հետևանքները

Հաջողություն քեզ, Միրան Միրանիչ:

Հաջողություն հայկական ավիացիայի բոլոր նվիրյալներին 

Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից