Քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ

Քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը, ծանոթացման համար, տրամադրվել են պաշտպանության կողմին։

Գրիգորյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Արմեն Մաշինյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ դատալսումները, հավանաբար, կսկսվեն հուլիսին։

«Հիշեցնում ենք Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր պնդումները.

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ,

2) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ», – նշել են փաստաբանները: