Հայաստանը ոչ միայն մեր գործընկերն է. Պուտինը հանդիպել է Խաչատուրյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին հանդիպումն է ունեցել Հայաստանի նոր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Քաղաքական գործիչների զրույցը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք տրամադրված՝ զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաև հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ իրավիճակը հայկական տարածքում կայուն լինի, որը կերաշխավորի  երկրի զարգացումը։ Ըստ Պուտինի՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Իր հերթին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպման համար և համաձայնել է այն թեզերի հետ, որոնք այսօր հնչել են լիագումար նիստում ՌԴ նախագահի ելույթի ժամանակ։ Բացի այդ, Հայաստանի նոր նախագահն ասել է, որ իր ժողովուրդը գնահատում է Ռուսաստանի ղեկավարի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։