Կախվել է ոչ թե Բագրատաշենի մաքսակետի հավաքարարուհին, այլ՝ նրա 63-ամյա ամուսինը․ Ոսկան Սարգսյան

Կախվել է ոչ թե Բագրատաշենի մաքսակետի հավաքարարուհին, այլ՝ նրա 63-ամյա ամուսինը։ Այս մասին հայտնում է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Լրատվամիջոցները հայտնել են, որ հունիսի 16-ին երեկոյան Նոյեմբերյան խոշոր համայնքի Պտղավան գյուղում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսակետի 57-ամյա աշխատակցուհու դին։

Իրականում ինքնասպան է եղել Պտղավան գյուղի 63-ամյա բնակիչ Երեմ Վերմիշյանը, ում կինը՝ 57-ամյա Մարինե Վերմիշյանը Բագրատաշենի մաքսակետում աշխատում է որպես հավաքարար։ Պտղավանի վարչական ղեկավար Կարեն Աբովյանից տեղեկացա,որ ոչ մի տեղ չաշխատող Երեմ Վերմիշյանն այդ օրը արածեցրել է իրենց 2 կովը, ժամը 16-ի սահմաններում կովերը տուն են վերադարձել, Երեմը՝ ոչ։

Կինը որոնել է նրան եւ երեկոյան ամուսնու դին հայտնաբերել Պտղավանի ֆուտբոլի դաշտին կից հին, չգործող պոմպակայանում։ Նա մետաղալարով կախվել է պոմպակայանի առաստաղի մետաղաձողից։ Երեմին համագյուղացիները բնութագրում են որպես բարի մարդու, ով ալկոհոլի նկատմամբ սեր ուներ։ Վերմիշյանները երկու տղա եւ աղջիկ ունեն,ովքեր գտնվում են Ռուսաստանում»,-գրել է նա։