Վթարով պայմանավորված՝ ջրի ճնշման անկում է նկատվում նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

Նորաբաց գյուղի հարակից «Արարատյան» և «Արզական» մայրուղային ջրատարների միացման տեխնիկական հանգույցը, որտեղից ջուր են ստանում Արարատի մարզի և Երևանի մի շարք բնակավայրեր, կեսօրին վթարվել է։

Այն տեղի է ունեցել խցափակված, չշահագործվող խողովակաշարրի վրա՝ ջրի զգալի կորստով, ինչի պատճառով Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ գյուղերում և Նոր Խարբերդի Զոնալ թաղամասում հայտարարվել է ջրանջատում:
«Վեոլա ջուր» ընկերությունից հայտնում են, այս վթարով պայմանավորված՝ ջրի ճնշման անկում է
նկատվում նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածներում:

«ՎեոլիաԹիմի մասնագետերն այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում, առաջիկա ժամերին խնդիրը կկարգավորվի»,-նշում են ընկերությունից։ 

Տեսանյութում Նորաբաց գյուղի հարակից «Արարատյան» և «Արզական» մայրուղային ջրատարների միացման տեխնիկական հանգույցն է, որտեղից ջուր են ստանում Արարատի մարզի և Երևանի մի շարք բնակավայրեր: