Արևմուտքը չկարողացավ մեկուսացնել Ռուսաստանին աշխարհից․ Die Welt

Արևմտյան երկրները, պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ, իրենց առջև նպատակ էին դրել մեկուսացնել նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն այդ ծրագրերը ձախողվեցին։ Այս կարծիքը Die Welt-ի համար նախատեսված սյունակում հայտնել է լրագրող Քրիստոֆ Բ. Շիլցը։

«Արևմուտքի ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգայնորեն մեկուսացնելուն… Բայց դա չի աշխատի. Պուտինը միայնակ չէ»,- գրում է հեղինակը։

Լրագրողը հավելում է, որ Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան և Ավստրալիան աջակցում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցների պայքարին, իսկ միևնույն ժամանակ Մոսկվայի կողքին են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ միասին կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի մեկ երրորդը։

Ранее в США предрекли развал единого фронта США и Европы против России из-за энергетического кризиса.

Հոդվածի հեղինակը նաև դժգոհել է. որ Իսրայելը՝ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցը, աջակցում է սահմանափակումներին միայն կիսով չափ, իսկ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց չեզոք են հայտարարել։ Վերջին երկու երկրները նույնպես չեն փորձում օգնել զսպել էներգակիրների համաշխարհային գների աճը։

Պուտինը ազդեցության ոլորտներ ու «ցանցեր» է ստեղծել ամբողջ աշխարհում, նա աշխարհում ավելի շատ համախոհներ ունի, քան կարծում էին Արևմուտքում, փաստում է լրագրողը։

Ավելի վաղ ԱՄՆ-ում կանխատեսել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական ճակատի փլուզում էներգետիկ ճգնաժամի պատճառով։