Կառավարությունը մաքսային կցորդի պաշտոնից ազատել է Արամ Թանանյանին

ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստին որոշվեց «Վերին Լարս» անցակետում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատել Արամ Թանանյանին, նա այդ պաշտոնում աշխատել է 2.5 տարի։ Քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական, փրկարար ծառայության գեներալ-մայոր Արամ Թանանյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին

«Իմ նշանակման մասին որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը, նույն կառավարությունն էլ նպատակահարմար է համարել ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից։ Ես պետական ​​ծառայող եմ։ Ինչ պաշտոնի նշանակեն, այնտեղ էլ կաշխատեմ: Միշտ պատրաստ եմ տեսակետների, մոտեցումների, չափանիշների փոփոխությունների։ Պետական ծառայողի համար դա սովորական երևույթ է»,- իր պաշտոնանկության մասին որոշումը այսպես մեկնաբանեց Թանանյանը։