Բոլոր պատերազմների պատճառն արևմտյան ժողովրդավարությունն է․ Չինաստան

Քննադատելով Արևմուտքի քաղաքականությունը՝ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ արևմտյան ժողովրդավարությունն այսօրվա պատերազմների, քաոսի և մարդկային թշվառության պատճառն է։ Գրում է ParsToday-ը։

Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Սի Ծինփինն ասել է. «Արևմուտքի կողմից ժողովրդավարության խթանումն ամբողջ աշխարհում մարդկանց տեղահանության պատճառ է դարձել»:

Նա նշել է. «Արևմտյան որոշ երկրներ, այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար շահարկելով մարդու իրավունքների հարցը, բռնի կերպով առաջ են մղում արևմտյան ժողովրդավարության և մարդու իրավունքների հայեցակարգն ու համակարգը»։

Չինաստանի նախագահի խոսքով՝ «արևմտյան երկրները, քաղաքական բևեռացման քաղաքականության արդյունքում, ավելի են խորացրել աղքատների ու հարուստների միջև ճեղքն ու ազգային հակասությունները»:

Նա չինացի պաշտոնյաներին հորդորել է ակտիվորեն մասնակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերին և մեծացնել Չինաստանի ազդեցությունը նման միջազգային կառույցներում: