Գաղտնազերծվել են Եվրոպայի պահանջները Զելենսկուց

Ուկրաինա կատարած այցի ժամանակ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները «փակ դռների հետևում» հավանաբար Վլադիմիր Զելենսկուն հորդորել են նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերմանական Die Welt թերթին։

Ինչպես նշում է թերթը, Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Մարիո Դրագին Կիևում գտնվելու ժամանակ խոսել են Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու օգտին։ «Պետությունների և կառավարությունների ղեկավարները «փակ դռների հետևում», ամենայն հավանականությամբ, համոզել են Զելենսկուն նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է թերթը։

Ճգնաժամի հետևանքներից եվրոպական այս երկրների կրած տնտեսական վնասը գնալով ավելի ու ավելի դժվար է փոխհատուցվում։ «Տնտեսական աճը դանդաղել է, գնաճը հասել է ռեկորդային մակարդակի»,- հիշեցնում է Die Welt-ը։

Բացի այդ, արևմտաեվրոպական առաջնորդները Կիև են եկել իրենց անձնական օրակարգով, ենթադրում է հրատարակչությունը։ Այսպիսով, Մակրոնը, որը վերջին շաբաթներին վերածվել է «պրագմատիկի», հաշվի առնելով ճգնաժամի տնտեսական հետևանքները, ավելի շատ անհանգստացած է դրա ավարտով, քան Ուկրաինայի ամբողջականությամբ, և ցանկացել է «հստակեցնել իր դիրքորոշումը»։

Իսկա ահա Իտալիայի վարչապետ Դրագին, հանդիպմանն իր մասնակցությամբ ձգտում էր ցույց տալ Հռոմի կարգավիճակը՝ որպես Եվրամիության գլխավոր դերակատարներից մեկը։ «Բայց, ինչպես Մակրոնի, Դրագիի համար ևս կարևոր է, որ ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի: Իրավիճակը Իտալիայում ծանրանում է. եթե հակամարտության պատճառով տնտեսության արտադրողականությունը չվերականգնվի, ապա կվտանգվի երկրի կայունությունը»,- նշվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: