Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն ունի՝ չխոսել Արցախի կարգավիճակի մասին.Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Արցախի ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության ԼՂ հայության անվտանգությունը, իրենց համար ընդունելի է: Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ սրանով Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում.

«Այսօր էլ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունի պայմանավորվածություն, որ որևէ պարագայում չխոսվի Արցախի կարգավիճակի մասին, ԱԺ այն նիստը, որից իշխող խմբակցությունը փախավ, դրա պատասխանը տվեց Ալիևը, շարունակ ասում էին՝ Ալիևը և Նիկոլն ունեն պայմանավորվածություն՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու, կային մարդիկ ովքեր ասում էին՝ այդպես չէ, բայց կարծում եմ՝ այսօրվանից, այն մարդիկ, որոնք դեռ ջրբաժանի հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրում»,-ասաց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այս հայտարարությունների, ինչպես նաև շարժման հետագա անելիքների մասին կխոսեն շաբաթ օրվա հանրահավաքի ժամանակ: