Երևանում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել

Այսօր ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ ավտոմեքենայում տղամարդու դի կա:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։