Պեսկովը պատմել է, թե Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կա՞ երկխոսություն

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով երկխոսություն չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, չկա»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այսօր լրանում է Ժնևում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի գագաթնաժողովի մեկ տարին։ Երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կայացել է անցած տարվա հունիսի 16-ին՝ Ժնևում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: