Ռուս զինվորականները Խարկովի մոտ գերեվարել են ամերիկացի երկու վարձկանի․ ԶԼՄ-ներ

Բրիտանական «Թելեգրաֆ» թերթը գրում է, որ ռուս զինվորականներն իբր Խարկովի արվարձանում գերի են վերցրել երկու ամերիկացի վարձկանների։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամերիկացի երկու նախկին զինվորներ գերի են ընկել Ուկրաինայում ռուսական ուժերի հետ մարտում, նրանք գերի են ընկել անցած շաբաթ Խարկովի արվարձանում տեղի ունեցած կատաղի մարտերի ժամանակ»,- պնդում է հրատարակչությունը՝ վկայակոչելով իրենց գործընկերներին։

Ըստ լրատվամիջոցների՝ 39-ամյա Ալեքսանդր Դրյուկեն և 27-ամյա Էնդի Հյուն կռվել են ուկրաինական զորքերի կողմից։ Նրանք դարձել են ռուս զինվորականների կողմից գերեվարված առաջին ամերիկացիները։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դրյուկեն նախկինում ծառայել է Իրաքում: Նրա մայրը պատմել է, որ վերադառնալուց հետո տառապել է հետտրավմատիկ խանգարումով։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին չորեքշաբթի ասել է, որ Սպիտակ տունը տեղյակ է Ուկրաինայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների մասին, սակայն չի կարող հաստատել այդ հաղորդագրությունների ճշգրտությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: