Ուկրաինա են ժամանել Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա, հայտնում է իտալական RaiNews24 լրատվական հեռուստաալիքը։

«Եվրոպական առաջնորդներն արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- ասել է առավոտյան լրատվականի հաղորդավարը։

Հեռուստաալիքը ցուցադրել է Դրագիի, Մակրոնի և Շոլցի լուսանկարը, ովքեր ոչ պաշտոնական շփվում են գնացքի սեղանի շուրջ։ Ըստ այդ տվյալների՝ նրանք «ենթադրաբար» Կիև կժամանեն Վարշավայից։

Այն փաստը, որ Դրագին, Մակրոնը և Շոլցը պատրաստվում են այցելել Կիև՝ հղում անելով ուկրաինական և ֆրանսիական կառավարական շրջանակների աղբյուրներին, շաբաթ օրը հայտնել է գերմանական Bild am Sonntag թերթը։ Ավելի ուշ լրագրողներին հայտնի է դարձել, որ նրանք հինգշաբթի առավոտյան գնացքով պետք է ժամանեն Ուկրաինայի մայրաքաղաք։

Անվտանգության նկատառումներից ելնելովъ այս ուղևորության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: