Ո՞վ կսպասեր, որ 31 տարի անկախություն ունեցող երկրում այսպիսի անարժանապատիվ ԱԺ կունենանք․ Իշխանյան

ՍՏԻ ՏՈՊՐԱԿԸ

Ինչպես բազմիցս եմ ասել, ոչ կարողանում եմ բռնապետիկին լսել , ոչ տեսնել։ Այսօր այդ երևույթը ԱԺ կոչվող բալագանում, հերթական անգամ բացել է ստի տոպրակը։ Արդեն որերորդ անգամ այդ երևույթը ստում և ըստ էության, բացահայտ ճղճղում է, որ իր «առաքելությունը» եղել է Արցախի հանձնումը։ Այլևս անիմաստ է, դրան տրամաբանորեն, փաստերով պատասխանել, այդ ամենն այդ երևույթը գիտի, բայց ինչպես ասացի, կատարում է իր դավաճանական «առաքելությունը»։ ․․․

Բայց ամենազարմանալին այն է, թե ինչպես են այդ փչան երևույթին, որը հանձնել և շարունակում է հանձնել հայրենիքը, ծափահարում նրա ողորմելի ստրուկները։ Ո՞վ կսպասեր, որ 31 տարի անկախություն ունեցող երկրում այսպիսի անարժանապատիվ ԱԺ կունենանք։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից