Դու մարսում ես անմարսելին երկու պատճառներով. Աննա Հովներ
Մեկը կա` իրեն վարչապետ է հռչակել. ճանաչում ե՞ք այդ քայլող դիակին: Ուրեմն բարոյականությունից զուրկ այդ երևույթը նորից անդրադարձել է Սերժ Սարգսյանին` փորձելով Արցախի հարցում վերջինիս մեղադրել:
Ախր ո՞նց չասես, այ դեֆեկտի՜վ, դու որ 2018-ին եկար իշխանության, դու չե՞ս ասել, որ մերժում ես նախկինների բանակցային բոլոր պայմանավորվածություններն ու սկսում ես քո սեփական կետից: Հիմա ո՞նց է ստացվում, որ 2018-ին Սերժ Սարգսյանը կապ չուներ Արցախը հանձնելու հետ, իսկ 4 տարի անց` ունեցավ: Այսքան անպարկեշտ ո՞նց կարելի է լինել:
Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, այ ոչնչությու՜ն: Նույնիսկ կիրթ և կառուցողական ընկերդ այդ հարցում քեզ հետ համամիտ չէ, որովհետև Սերժի օրոք նա ողբում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Լավ, ալիևը սարսափում է Սարգսյանից, ատում է իրեն` դա պարզ է: Բա դու՞, աղբ, դու ինչու՞ ես նեղված, որ էս մարդն այսքան տարի ատամներով հայկական հողն էր պահում, այ կապիտուլյա՜նտ:
Դու՜ ես սպանել 5000 տղերքին:
Դու՜ ես մյուս մասին ինվալիդ դարձրել ու կոտրել ճակատագրեր:
Դու՜ ես ծախել Շուշին ու Հադրութը:
Դու՜ ես ծախել Արցախի 75 տոկոսը:
Քո՜ շնորհիվ են տեղադրված ադրբեջանական պոստեր Հայաստանում:
Դու՜ ես քեզ հռչակել երկրի գերագույն գլխավոր հրամանատար, դու էլ պատասխան ես տալու:
Սերժ Սարգսյանին մեղադրել իր իսկ ազատագրած հողը հանձնելու մեջ` կարող է միայն հիվանդ, տգետ և մանկամիտ ուղեղով մեկը: Ցավոք, դու այդպիսին չես. լավ էլ առողջ ես, ուղեղդ աշխատում է, ու մանկամիտ չես: Ինչ արել ես` արել ես սեփական խելքով ու միտումնավոր: Քեզ գժի տեղ մի՜ դիր: Դու մարսում ես անմարսելին 2 պատճառներով. նախ, որովհետև նեռի զավակ ես ու կարողանում ես ստերով լցնել շրջաններում Հ1 նայող մարդկանց ուղեղները: Այդ մարդիկ մեղավոր չեն. այլ տեղեկություն չեն ստանում: Երկրորդն էլ, որովհետև խելոք կատարում ես դրսի այն կազմակերպությունների և անհատների հրամանները, որոնք լցնում են քո գրպանները: Դու սրբություն չունես: Բայց հույսդ մի դիր իրենց վրա. ով, ով` դու լավ գիտես, որ մեկ է գնալու ես:
Հողատու՜:
Աննա Հովների ֆեյսբուքյան էջից