Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստ

Հունիսի 17-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստը տեղի կունենա Երևանում։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նիստը կնախագահի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նշվել է, որ նիստն ընթանալու է նեղ շրջանակով և լիագումար նիստի ձև աչափով։ Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մարտահրավերների և  սպառնալիքների չեզոքացման միջոցները։

Քարտուղարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվելու 2023թ. ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և  կառավարման մարմինների համատեղ պատրաստման պլանը և մի շարք այլ փաստաթղթեր։