Իսկ ո՞վ ասաց, որ 2 տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա աշխարհի քարտեզին. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկած է հայտնել, որ Ուկրաինան որոշ ժամանակ անց աշխարհի քարտեզին առհասարակ  գոյություն կունենա։

Չորեքշաբթի «Թելեգրամի» իր ալիքում պաշտոնյան գրել է, որ տեսել է հաղորդագրություն, ըստ որի Ուկրաինան «Լենդ լիզի» ծրագրի շրջանակում ցանկանում է «իր արտասահմանյան տերերից» ստանալ հեղուկացված բնական գազ՝ 2 տարի հետո առաքման համար վճարելու պայմանով, հակառակ դեպքում նա «ուղղակի կսառչի» հաջորդ ձմեռ:

«Միայն մի հարց, իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա: Ամերիկացիներին այլևս մեկ է։ Նրանք այնքան են ներդրել հակառուսական նախագծում, որ մնացած ամեն ինչ իրենց համար մանրուք է…»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: