Մեր կողմից ներկայացված որևէ փաստ իրենց հայտնի չէր

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԵԱՀԿ ԽՎ նախագահին ու ժամանած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել ենք իրավիճակը

– թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքների մասին, որոնց նկատմամբ անհաղորդ են Հայաստանը զավթած դավաճանները։

– Հայաստանում ժողովրդավարության ի սպառ բացակայության

– Հայաստանում իշխանազավթների և ոստիկանների ամենաթողության, անհամաչափ ուժի ու բռնության կիրառման մասին։

Բոլոր փաստարկների տեսաձայնագրությունների ուղարկվել են։ Կարևոր եմ համարում շեշտել, որ մեր կողմից ներկայացված որևէ փաստ իրենց հայտնի չէր։ Իշխանազավթների ներկայացրած Հայաստանը լրիվ այլ իրականության ու իրողության մասին է՝ բացարձակ ստերի ու կեղծիքի»։