Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ գործարկումը և համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել հանձնաժողովի նիստի անցկացմանը մոտ ապագայում. «Այս պահին Ռուսաստանը ժամկետների վերաբերյալ առաջարկների է սպասում հայ և ադրբեջանի գործընկերներից»։