Վաղը Արաբկիր վարչական շրջանում եկեղեցու մոտից իրականացնելու ենք մեր հերթական ակցիան. Արամ Վարդևանյան

«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք որոշ ժամանակով փակել էին Դատախազության շենքի դիմացի փողոցը՝ նստելով գետնին, երթ են իրականացրել Երևանի փողոցներով և այն ավարտել Ազատության հրապակարում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը արդեն Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ակցիան իրականացնելու շարժառիթն այն է, որ ցույց տան, որ վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելը չի նշանակում դիմադրության շարժման դանդաղելու կամ կասեցվելու իրավիճակ: «Մենք շատ արագ հավաքվեցինք և մեր ակցիան իրականացրեցինք: Ժամը 19-ին մեր ընկերները լինելու են այստեղ՝ նստացույցի, որը 1988-ի նստացույցին մասնակցած սերնդի ներկայացուցիչներն են լինելու: Վաղը Արաբկիր վարչական շրջանում եկեղեցու մոտից իրականացնելու ենք մեր հերթական ակցիան»,-ասաց նա: