Հավաքվենք հունիսի 15, 19:00, Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի մեր պայքարը վերհիշելու

Սիրելիներս, օրերս էի հիշեցրել Արցախյան պայքարում բեկումնային դեր ունեցած համաուսանողական նստացույցի մասին: Վաղը, ճիշտ 34 տարի առաջ, Ազատության հրապարակում, հազարավոր ուսանողներս երջանիկ էինք, մեր պայքարն արդյունք տվեց: Ու 34 տարի հետո, ճիշտ նույն օրը, 2022ին, ժամը 19:00 հավաքվենք Ազատության հրապարակում, նույն աստիճանների մոտ, մեր հուշը, կարոտը վերապրելու, հանուն Արցախի մեր պայքարը վերհիշելու, մեր զոհված տարեկից ուսանողներին խնկարկելու համար: Կլինեն նույն երգերը, այդ օրերի մթնոլորտը վերականգնող լուսանկարները.. Ինձ հետ բերելու եմ նաև այդ օրերի մասնակից, նահատակներ Թաթուլ Կրպեյանի, Դուշման Վարդանի, Վարդան Բախշյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Նաղդալյանի նկարները…. Էլ ում կհիշեք… Կսպասենք, հունիսի 15, 19:00 Ազատության հրապարակ, 34 տարի անց:

 Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից