Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել իրավիճակը Սիրիայում կարգավորել խաղաղ ճանապարհով

Մոսկվան անխոհեմ է համարում Թուրքիայի հնարավոր գործողությունը Սիրիայում և կոչ է անում Անկարային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, լրագրողներին ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մենք կարծում ենք, որ դա անհիմն քայլ կլինի, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության աճի և զինված դիմակայության նոր փուլի այս երկրում»,- պարզաբանել է Լավրենտևը։

Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է Անկարային հորդորել հրաժարվել այդ քայլից և փորձել խաղաղ ճանապարհով լուծել Թուրքիային անհանգստացնող հարցերը։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- հավելել է հատուկ ներկայացուցիչը։

Լավրենտևն ընդգծել է, որ հնարավոր գործողության լույսի ներքո «Աստանայի» բանակցություններում նախատեսվում է քննարկել նաև փախստականների հարցը։

Հունիսի 15-16-ը Ղազախստանում տեղի են ունենում Սիրիայում կարգավորման «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակի բանակցություններ՝ սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների՝ ինչպես նաև ՄԱԿ-ի մասնակցությամբ։