Զելենսկին խոստովանել է ուկրաինական զորքերի ցավալի կորուստները

Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրում «ցավալի» կորուստներ են կրել։ Իր Թելեգրամ ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամենադաժան մարտերը Սևերոդոնեցկում և մերձակա բոլոր քաղաքներում ու համայնքներում են, ինչպես նախկինում: Ցավոք, կան կորուստներ, և դրանք ցավալի են»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ուկրաինական զորքերի հետ նույնը կատարվում է Խարկովի մարզում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: