Ձևերը փոխվում են, օրակարգը՝ ոչ․ Արմեն Աշոտյանը՝ պայքարի շարունակականության մասին

Ձեւերը փոխվում են, օրակարգը՝ ոչ։

Միջոցները փոխվում են, նպատակը՝ ոչ։

Ոմանք փոխվում են, մենք՝ ոչ։

Համարձակություն է պետք է հանուն վերջնական հաջողության «կոմֆորտ զոնայից» դուրս գալու համար։

Կյանքում գալիս է անգամ հայրական տունը թողնելու եւ առաջ գնալու ժամանակը։

Ֆրանսիայի հրապարակի վրանային քաղաքը պայքարի կարեւոր հանգրվան էր, բայց ժողովրդական շարժման վերջին կանգառը չէր Հայաստանի եւ Արցախի ապագան երաշխավորելու համար։

Պայքարը շարունակվում է։

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից